տուն Լուրեր «Հրապարակ». Ադոնցն էլ Քուշկյանի ճանապարհով

«Հրապարակ». Ադոնցն էլ Քուշկյանի ճանապարհով

67
0

Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են բրյուսելյան մեր աղբյուրները, օրերս Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների միության համաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած ԲՀԿ-ական պատգամավորներ` նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին եւ Նաիրա Զոհրաբյանին իրենց երբեմնի կուսակից  Ավետ Ադոնցը չի դիմավորել, չի ճանապարհել, մեկ զանգ իսկ չի արել` հարցնելու երբեմնի իր կուսակիցների, նախարարի որպիսությունը, ինչից, ըստ նույն աղբյուրների, անսահման նեղսրտել է Վարդան Մինասիչը: Այդ օրերին Ադոնցը կաշվից դուրս է եկել ՀՀ վարչապետի համար, որը մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին: Ի դեպ, Ադոնցը ցանկանում է Մոսկվա` յուր խնամի Կառլոս Պետրոսյանի «մոտ» տեղափոխվել, ՌԴ դեսպանի կարգավիճակով, սակայն դա ոչ կերպ չի հաջողվում նրան: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների եվրոպական առաքելությանը, ապա վերջիններս այնտեղից վերադառնալուց հետո ոչ մի ձայն-ծպուտ, հաղորդագրություն չեն տարածել, թե ինչու էին մեկնել եւ արդյո՞ք դրական պատասխան են ստացել ԵՊԲ կուսակցությանն անդամակցության իրենց հայտին: Ի դեպ, այս կարգի տարընթերցում Ադոնցի եւ ԲՀԿ-ի միջեւ եղավ նաեւ այն ժամանակ, երբ նախագահական ընտրությունների շեմին Ծառուկյանը մեկնել էր Եվրոպա. Ադոնցն այն ժամանակ նույնպես շատ ջանք չէր թափել:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը