տուն Հասարակություն Հրապարակվել է 2019 թվականի ամենավատ գաղտնաբառերի ցուցակը

Հրապարակվել է 2019 թվականի ամենավատ գաղտնաբառերի ցուցակը

231
0

Ամերիկյան Splashdata կիբեռանվտանգության կազմակերպությունը հրապարակել է հուսալիության տեսանկյունից ամենավատ գաղտնաբառերի ցանկը:

2019 թվականի ամենավատ գաղտնաբառը թվերի ամենապարզ հաջորդականությունն էր՝ «123456», այն կազմում էր անձնական տվյալների արտահոսքի դեպքերի 4%-ը: Երկրորդ տեղը բաժին է հասել «123456789» թվերի համադրությանը: Երրորդ տեղում են ստեղնաշարի վերին շարքի առաջին հինգ տառերի համադրությունը`qwerty: Լավագույն տասնյակում ներառված էին «123123» և «654321» թվերի համադրությունները: «Ողջույն» բառերը (անգլերեն «Welcome») և «գաղտնաբառ 1» («password 1») բառերը նույնպես ընդգրկվել են վատագույն գաղտնաբառերի տասնյակում:

Splashdata-ի եզրակցության համաձայն, հեշտ գաղտնաբառի հետ կատարվող ոչ զգալի փոփոխությունները հուսալի չեն կարող լինել: Անձնական տվյալների և գաղտնաբառ-անունների անվտանգությունը, երաշխավորված չէ, մանավանդ, եթե դրանք հայտնի անձանց անուններ են: