Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վերաբերյալ նախնական տվյալները, ըստ որի նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 3.1%:
Հիշեցնենք, որ այս տարվա պետական բյուջեով նախատեսված է 5.2% տնտեսական աճ: Սակայն գերազանցապես ռուս-ուկրաինական խնդրի պատճառով և´ Արժույթի միջազգային հիմնադրամը, և´ Հայաստանի կենտրոնական բանկը այս տարվա համար վերանայել են տնտեսական աճի իրենց կանխատեսումները նվազման ուղղությամբ: Արդյունքում 2014-ի վերջին ակնկալվում է 4 տոկոսը չգերազանցող տնտեսական աճ: