տուն Հասարակություն Հրապարակվել է «Օսկար» մրցանակաբաշխության ֆիլմերի կարճ ցանկը

Հրապարակվել է «Օսկար» մրցանակաբաշխության ֆիլմերի կարճ ցանկը

466
0

ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկը: Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ներկայացրել էր «Էրկեն կիշեր» անվանմամբ պատմական դրաման, որը պատմում է երեք պատմություն։

Ինչպես տեղեկանում ենք տեղեկանում ենք oscars.org կայքից և  «Օսկար»-ի «Ֆեյբուքի» պաշտոնական էջից,  հրապարակված ցանկում ներառված չէ  հայկական  «Երկար գիշեր» ֆիլմը:
Տեղեկության մեջ ն՛շվում է, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված է եղել 91 ֆիլմ, որից ընտրվել է միայն տասը:

Կարճ ցանկում հայտնված ֆիլմերը հետևյալն են՝

«Ներկված թռչուն» (Չեխիա)

«Ճշմարտություն և արդարություն» (Էստոնիա) 

«Մերժվածները» (Ֆրանսիա)

«Նրանք, ովքեր մնացին» (Հունգարիա)  

«Հանիլենդ» (Հյուսիսային Մակեդոնիա)

«Կորպուս Կրիստի» (Լեհաստան)

«Բոյովը» (Ռուսաստան)

«Ատլանտիկա» (Սենեգալ)

«Պարազիտ» (Հարավային Կորեա)

«Ցավ և փառք» (Իսպանիա)

«Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին: