տուն Քաղաքական Միջազգային Հրապարակվել է Օբամայի ֆինանսական կարողության փաստաթուղթը

Հրապարակվել է Օբամայի ֆինանսական կարողության փաստաթուղթը

93
0

president-obama-his-family_2

Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշելի ֆինանսական կարողությունը 2013 թվականին չի փոխվել։ Այժմ այն գնահատվում է 1.95-7.15 մլն դոլար։ Այսօր Սպիտակ տունը հրապարակել է նախագահական ընտանիքի հարկային հաշվետվության փաստաթուղթը։ Գումարի նման տարբերության պատճառը շուկայական մոտավոր գներն են։

Ըստ հաշվետվության՝ 1-5 մլն դոլարը գտնվում են պետական պարտատոմսերում։ Նրանք նաև 100-250 հազարի ներդրում ունեն։ Բացի այդ, նախագահական ընտանիքը տարբեր բանկերում ունի մինչև մեկ միլիոն դոլարի հաշիվներ։

Նրանք ունեն նաև մեկ առանձնատուն Չիկագոյում, որի գինը տատանվում է 500 հազարից մինչև մեկ միլիոն դոլար։