Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը շարունակվում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում ելույթ ունեցավ եւ ասաց, որ հրապարակում է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը: «Մինչեւ ապրիլի 2-ը կարող եք ուղարկել առաջարկներ, որոնք կքննարկենք «Այո»-ի շտաբում»,- ասաց վարչապետը:
Նա ընթերցեց հռչակագրի բովանդակությունը: «1995-2018 թվականների ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը: Դատական համակագը, այդ թվում նաև՝ Սահմանադրական դատարանը, սպասարկել է անձնային շահեր: Բարձրաստիճան շատ պաշտոնյաներ կուտակել են ապօրինի հարստություն: Իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու միջոց»,- ասաց վարչապետը:
Գործադիր մարմնի ղեկավարն ասաց, որ այս տարվա հանրաքվեով ժողովուրդը փակում է ոչ լեգիտիմ մարմինների գոյության էջը ՀՀ-ում: