Իտալիայի հավաքականի մարզչական կազմը երեկ հրապարակել է Աշխարհի առաջնությանը մեկնող «սկուադրա աձուրայի» վերջնական կազմը։
Ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Չեզարե Պրանդելին հավաքականում ցանկացել է տեսնել հետեւյալ կազմը․
Դարպասապահներ՝ Ջանլուիջի Բուֆոն (Յուվենտուս), Մատիա Պերին (Ջենովա), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ)
Պաշտպաններ՝ Ինյացիո Աբատե, Մատիա դե Շիլյո (Միլան), Անդրեա Բարցալյի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի (Յուվենտուս(, Մատեո Դարմմիան (Տորինո), Գաբրիել Պալետա (Պարմա)
Կիսապաշտպաններ՝ Ալբերտո Ակվիլանի (Ֆիորենտինա), Անտոնիա Կանդրևա (Լացիո), դանիելե դե Ռոսի (Ռոմա), Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո (Յուվենտուս), Տիագո Մոտա, Մարկո Վերատի (ՊՍԺ), Մարկո Պարոլո (Պարմա)
Հարձակվողներ՝ Մարիո Բալոտելի (Միլան), Անտոնիո Կասանո (Պարմա), Ալեսիո Չերչի, Չիրո Իմոբիլե (Տորինո), Լորենցո Ինսինյե (Նապոլի)։
Հիշեցնենք, որ խմբային փուլում Իտալիայի հավաքականը մրցելու է Անգլիայի, Կոստա Ռիկայի և Ուրուգվայի հավաքականների հետ։