տուն Քաղաքական Միջազգային Հրապարակվել է աշխարհի ամենաազդեցիկ պատմական դեմքերի ցուցակը (լուսանկար)

Հրապարակվել է աշխարհի ամենաազդեցիկ պատմական դեմքերի ցուցակը (լուսանկար)

209
0

-

Google-ի հեղինակները մշակել են մի ծրագիր, որը թույլ է տալիս որոշել պատմական ամենանշանակալի դեմքերին: Վերջերս Նելսոն Մանդելան ամենաքննարկվող դեմքերից էր, իսկ նրա հոգեհանգստին այցելեցին աշխարհի ավելի քան 100 երկրների ղեկավաներ: Սակայն այդ ծրագրի համաձայն` Մանդելան ընդամենը 356-րդ պատմական դեմքն է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Մշակված ծրագիրը վերլուծում է համացանցային հանրագիտարանների, թերթերի հրապարակումների, համացանցային գրքերի, այլ ռեսուրսների տվյալները և կազմել վարկանշային աղյուսակը, որի համաձայն աշխարհի թիվ մեկ պատմական դեմքը Հիսուս Քրիստոսն է, ում հաջորդում են Նապոլեոնը, Մուհամադ մարգարեն, Շեքսպիրը, Աբրահամ Լինքոլնը: Լավագույն հարյուրյակում կա երեք կնոջ անուն` Էլիզաբեթ Առաջին և Վիկտորիա թագուհիները, Ժաննա դ՛Արկը:

Հիտլերն այս ցուցակում 30-րդն է, Մոցարտը 24-րդը, Բախն ու Բեթհովենը համապատասխանաբար 27-րդն ու 48-րդը:

article-2524405-1A218E5900000578-204_634x399_popup

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here