Շնասերների ամերիկյան ակումբը հրապարակել է ամենախելացի և ընդունակ շների վարկանշային աղյուսակը: Այս մասին հաղորդում է yahooNews-ը:
Ըստ մասնագետների` բորդեր կոլին համարվում է ամենախելացի կենդանին, որը տարբերվում է մյուս ցեղատեսակներից յուրահատուկ բնազդով և մարդուն ծառայելու պատրաստակամությամբ: Գերմանական հովազը ցուցաբերում է «յուրահատուկ հնարամտություն» աշխատանքի ժամանակ, այս տեսակի շները լավագույն ծառայողական ցեղատեսակն են: Բլադհաուդ տեսակի շները ամենալավն են վարեժցման համար: Բիգլ տեսակի շներն ունեն լավ հոտառություն, իսկ լաբրադոր-ռեթրիվերները` լավագույն ուղեկիցներն են կույրերի համար: