Գերմանիայի տեխզննության համակարգի ազգային օպերատոր TÜV ընկերությունը ամեն տարի, տարեկան վերլուծությունների հիման վրա, հրապարակում է երկրորդական շուկայում ամենահուսալի և ոչ հուսալի մոդելների վարկանիշները: Եվ ահա ներկայացվել է նաև ամենագնացների, այդ թվում՝ քրոսօվերների հակառեյտինգը:
2-3 տարվա ամենաանհուսալի ամենագնացը Գերմանիայում ճանաչվել է Dacia Duster-ը: Այս մակնիշի ավտոմեքենաների ուսումնասիրության արդյունքում 11,7 տոկոսի մոտ էական թերություններ են հայտնաբերվել: Ամենագլխավոր խնդիրը լուսային սարքերում եղած թերությունն է: Բացի այդ, Dacia Duster-ն ունի ղեկի կառավարման անհամաչափության խնդիր:
Հաջորդաբար, հակառեյտինգային ցանկում հայտնվել են կորեական քրոսովերներ թողարկող կորեական Hyundai Tucson и Kia Sportage զույգը (համապատասխանաբար՝ 10,5% և 7,1% թերություններ են առկա այդ մակնիշի 2-3 տարվա մեքենաներում): Դրանցում խոցելի է համարվում արգելակման համակարգը:
Ոչ հուսալի՝ 4-5 տարվա ամենագնացների շարքում է Kia Sportage (14,9% թերություններով). ընդհանուր առմամբ, ավտոմեքենան ամուր է, բայց արգելակման համակարգի անսարքությունը խոցելի է դարձնում այս մակնիշի մեքենաները:
Էական անսարքություններ են արձանագրվել Volkswagen Tiguan-ի 100 մեքենաներից 14-ի դեպքում: Արգելակման խնդիրը ևս գլխավորն է այս մակնիշի մեքենաների շրջանում:
Nissan Qashqai – այս մակնիշի մեքենաների 12,7% տոկոսը թերություններ ունի: Արգելակման, մասնավորապես՝ արգելակման դիսկի անսարքության, ինչպես նաև շարժիչի հերմետիկ համակարգի ստուգման խնդիր կա: