YouTube ընկերությունը հրապարակել է իր երաժշտական մրցանակի առաջին մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթողենրի թեկնածուների անունները:
Հանդիսատեսը պետք է ընտրություն կատարի 6 անվանակարգերում, այդ թվում` «Տարվա տեսանյութ» և «Տարվա դերասան»: Youtube-ի մրցանակաբաշխության հավանական հաղթողներ են համարվում One Direction-ը, Սելենա Գոմեսը, Ջասթին Բիբերը, Լեդի Գագա, Մայլի Սայրուսը, Քեթի Փերին, Ռիհաննան, Թեյլոր Սվիֆթը և այլն:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Նյու Յորքում: