Այսօր հրապարակվել է «Օսկարի» հավակնող անիմացիոն ֆիլմերի ցուցակը, որում կա 19 աշխատանք:
Դրանց մեջ են «Կրուդս ընտանիքը», «Անճոռնիս — 2», «Էպիկը», «Սառը սիրտը», «Տուրբո» և այլն: Որոշ ֆիլմեր չեն անցել որակավորումը, քանի որ խնդիրներ են ունեցել վարձույթի հետ:
Հիշեցնենք, որ «Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թվականի մարտի 2-ին Լոս Անջելեսում: Բոլոր 24 անվանակարգերի թեկնածուները հայտնի կդառնան հոնվարի 16-ին: