ԿԲ-ն հրապարակել է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերանայված շարքերը՝ ըստ վճարային հաշվեկշռի կազմման 6-րդ ձեռնարկի սկզբունքների: Հարկ է նշել, որ որոշ հոդվածների գծով վերանայման աշխատանքները շարունակվելու են առաջիկա տարիներին: Զուգահեռաբար հրապարկվել են արտաքին հաշիվների վերանայված պատմական շարքերը ըստ վճարային հաշվեկշռի կազմման ձեռնարկի 5-րդ խմբագրության՝ օգտագործողների համար փոփոխությունները համեմատելի դարձնելու և տվյալների նոր ձևաչափին ծանոթանալու համար: Սկսած 2014 թվականի հունիսի 30-ից արտաքին հատվածի վիճակագրության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է միայն վճարային հաշվեկշռի կազմման 6-րդ ձեռնարկի մեթոդաբանությանը համապատասխան: