Գերմանիայի կառավարությունը նոյեմբերի 21-ին հրապարակել է Մյունխենի թաքստոցում հայտնաբերված մեկ միլիարդ եվրո արժողությամբ արվեստի գործերից մի քանիսը։ LostArt.de կայքում ներկայացված է հայտնաբերված 1406 աշխատանքներից միայն 79-ը:
Հրապարակված աշխատանքների մեջ այցելուները կտեսնեն Էդվարդ Մունկի, Լիբերմանի և Անրի Թուլուզ Լոտրեկի նկարները: Այս աշխատանքները նացիստական պատասխանատու Հիլդեբրանդ Գուրլիտի հավաքածուում հայտնվել են 1937-1945 թթ-ին: