Գերմանական J.A.C.D.E.C. (Jet Airliner Crash Data Evaluation Centre) ընկերությունը հրապարակել է ամենավստահելի 60 ավիաընկերությունների անունները՝ հաշվի առնելով փոխադրամիջոցների վթարների և անսարքությունների վիճակագրությունը: J.A.C.D.E.C.-ը 40 տարի շարունավ կազմում է ամենավստահելի ավիաընկերությունների վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է ֆիննական Finnair ընկերությունը: Իր ստեղծման օրից՝ 1921-ից ի վեր Finnair-ի օդանավերը երբեք չեն վթարվել:
Եվրոպական ավիաընկերություններից աղյուսակում են հայտնվել նաև TAP Portugal-ը, ինչպես նաև բրիտանական British Airways-ը և հոլանդական Lufthansa-ն: