Airlineratings.com-ը հրապարակել է ամենաապահով ավիաընկերությունների անվանումները:
448 ավիաընկերություններից միայն 137-ն են ընդգրկվել ցուցակում: Նրանց թվում են ռուսական Аэрофлот-ը, գերմանական Lufthansa-ն և Air Berlin-ը, հոլանդական KLM-ը և իռլանդական Ryanair-ը, հաղորդում է Euromag-ը:
Ցուցակում հայտնվելու համար ավիաընկերությունները ոչ միայն պետք է համապատասխանեին միջազգային ստանդարտներին, այլ նաև վերջին 50 տարվա մեջ խոշոր վթարներ չունենային: