Ապահովագրական հանցագործությունների ամերիկյան ազգային բյուրոն (NICB) հրապարակել է այդ երկրում ամենաշատ առևանգվող քրոսովերների և արտաճանապարհային մեքենաների «լավագույն» տասնյակը:
Վարկանշային աղյուսակը կազմվել է 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում առևանգված մեքենաների վերաբերյալ վիճակագրական տվյալներից:
Այս առումով առաջատարը Ford-ն է իր Escape, Edge և Explorer մոդելներով:
«Լավագույն տասնյակն» ունի հետևյալ տեսքը.
Տեղ Մոդել Առևանգումների քանակ
1 Ford Escape 1421
2 Ford Edge 1140
3 Ford Explorer 958
4 Jeep Grand Cherokee 912
5 Kia Sorento 725
6 Chevrolet Traverse 720
7 Nissan Rogue 625
8 Honda CR-V 688
9 Toyota RAV4 665
10 Chevrolet Equinox 648
Ամենաշատ առևանգումները տեղի են ունեցել Կալիֆոռնիայում` 3,53 դեպք, որին հաջորդում են Ֆլորիդան` 1,89 հազար դեպք, Միչիգանը` 1,68 դեպք, Տեխասը` 1,68 դեպք, Նյու Յորքը` 1,57 դեպք: