տուն Լուրեր Հրապարակի վերակառուցումն անտրամաբանական է

Հրապարակի վերակառուցումն անտրամաբանական է

244
0

hraparakhanrԻնչպես արդեն հայտնի է, հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարվել է  նախագծերի մրցույթ, որի ժամանակ ընտրված լավագույն նախագծերը կդրվեն  լայն հանրային քննարկման: Այս կապակցությամբ Araratnews-ը զրուցեց ճարտարապետ Հրաչյա  Վարդանյանի հետ։

«Իմ կարծիքը կտրուկ բացասական է բուն մրցույթի առնչությամբ: Սակայն փորձագիտական եզրակացության համար անհրաժեշտ է առանձին վերցրած բոլոր նախագծերի քննություն, ինչի ժամանակը չունեմ: Վատ բանը հիմնովին քննելն ավելի դժվար է»,- նշեց ճարտարապետը: Անդրադառնալով  այն պնդումներին, թե Լենինի արձանի ապամոնտաժումից հետո հրապարակում առաջացել է դատարկ տարածք, մեր զրուցակիցը շեշտեց, որ դա պարզապես անտրամաբանական է. «Քանի որ հրապարակը նախագծվել է Հռոմի Սբ.Պետրոսի հրապարակի նմանողությամբ, ապա պետք է նայել նախատիպը: Հռոմում այս հատվածն ազատ է և տեսարան է բացվում դեպի Հրեշտակի ամրոցը: Մեզ մոտ էլ սկզբում Լենինի արձանը նախատեսվում էր հակադիր մասում, քանի որ ամենաբարձր կետը դա էր»:

Հրաչյա Վարդանյանը նշեց, որ Լենինի արձանի ապամոնտաժումից հետո հրապարակն առավել մոտեցավ նախատիպին, իսկ ներկայումս վերակառուցումից հետո հրապարակի ճարտարապետական տեսքը կրկին աղճատվելու է: «Անտրամաբանական է այստեղ կամարների կամ շինության տեղադրումը, որը փողոցը փակել է նշանակում: Փողոցն այստեղ ամբողջ բուլվարն է, զբոսայգին և զույգ ճանապարհները»,- եզրափակեց ճարտարապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here