տուն Լուրեր Հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում. Արմեն Ռուստամյան

Հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում. Արմեն Ռուստամյան

91
0

 

Armen-Rustamyan-e1347376982861

Այսօր ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում ասաց.

«Եթե որևէ մեկին թվում է, թե «Նաիրիտի» հարցը էդքան կարևոր չի և սահմանադրորեն էն հնչեղությունը չունի, հազարավոր փաստարկներ բերենք, թե «Նաիրիտը» ինչքան կարևորություն ունի երկրի տնտեսության մեջ` որպես լոկոմոտիվի: Էս ժողովրդին, որ էնտեղ աշխատում է, հեռանկար տեսնել, հասկանալ, վերջը ինչ ա կատարվելու իրանց հետ, էսքանը բավական չի՞, որ հասկանանք, որ խնդիր կա»,- ասաց նա:

«Մեզ ասում են, մեզ մերժեցին, որովհետև դուք եկաք ասեցիք, որ ինչ-որ հիմքեր կան, բայց էդ հիմքերի համար ուսումնասիրություն չեք արել, դատարան չեք դիմել: Իսկ համաձա՞յն եք, որ Դաշնակցության ֆրակցիան դառնա էդ հանձնաժողովը, էդ վերլուծություններն անի, բերի տա ձեր հանձնաժողովին գլխադասային, դուք էլ որոշեք` էդ գնահատականները ճիշտ են, թե ոչ: Բայց դա էլ չեք ուզում անենք, չէ՞: Իսկ եթե կարծում եք, որ հրապարակայնությունը խանգարում է, հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում»,- եզրափակեց նա: