Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով՝ Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը: Ըստ օրենքի` առաջիկայում տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ պետք է հայտարարվի:
Ինչպես արդեն մամուլում շրջանառվում է, նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից իր իսկ դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Օպերայի մի խումբ աշխատակիցներ, ովքեր դժգոհ էին Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքից, տապալեցին ներկայացումը և բողոքի ակցիա կազմակերպեցին: