տուն Հասարակություն Հրաչյա Հակոբյանը կոչ է անում նվազեցնել բուքմեյքերական ընկերությունների գովազդները եւ չգայթակղել քաղաքացիներին

Հրաչյա Հակոբյանը կոչ է անում նվազեցնել բուքմեյքերական ընկերությունների գովազդները եւ չգայթակղել քաղաքացիներին

151
0

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը բուքմեյքերական ընկերություններին կոչ է անում ստեղծված իրավիճակում նվազեցնել իրենց ընկերությունների գովազդները եւ գայթակղիչ գովազդների միջոցով չտանել դեպի այդ հարթակ:

«Կոչ, հորդոր, ինչու չէ նաեւ խնդրանք բոլոր բուքմեյքերական ընկերություններին եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում հայտարարված է արտակարգ դրություն, եւ մարդկանց հորդորում են մնալ տանը եւ հնարավորինս քիչ տնից բացակայել, կոչ եմ անում բոլոր բուքմեյքերական ընկերություններին, ինչպես նաեւ բոլոր այն ընկերություններին, որոնք կազմակերպում են ինտերնետ շահումով խաղեր, այս օրերի ընթացքում համացանցում նվազեցնել իրենց ընկերությունների գովազդը:

Ամիսներ առաջ մենք միասին քննարկում էինք ձեր ընկերությունների գովազդի սահմանափակման օրինագիծը, որի ժամանակ ես՝ որպես նախագծի հեղինակ, մի քանի զիջումների գնացի՝ ելնելով օբյեկտիվ պատճառներից:

Հիմա հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը կարծում եմ՝ ամբողջովին օբյեկտիվ պատճառ է, որպեսզի Ձեզ դիմեմ կոչով եւ հորդորով՝ դադարեցնել այս գովազդային արշավը սոցցանցերում եւ տարբեր կայքերում: Պետք չէ օգտվել ստեղծված իրավիճակից եւ հիշեցնելով տանը մնալու հանգամանքը՝ մեր քաղաքացիներին գայթակղիչ գովազդների միջոցով տանել դեպի այդ հարթակ:

Բոլոր այն կայքերը, որոնք տեղադրում են սույն ընկերությունների գովազդը, նույնպես կոչ եմ անում այս ժամանակահատվածում զերծ մնալ նման բովանդակությամբ գովազդներ տեղադրելուց»,- գրել է պատգամավորը: