Այս գիշեր փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակը: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նախնական տեղեկություններով` կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների:
«Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերը ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»,-եզրափակել է նախարարը: