Արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը, որն իր ստեղծագործություններով մշտապես արժևորել է հայ մարդուն և գյուղացու կերպարի, նրա նիստուկացի, մարդկային հարաբերությունների նկարագրություններով բարձրացրել համամարդկային խնդիրներ, փետրվարի 12-ին կդառնար 85 տարեկան:
Հրանտ Մաթևոսյանը գրական ասպարեզ մուտք է գործել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով, որը նկարագրում է ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ Մաթևոսյանի հանրահայտ ժողովածուներն են «Արջը», «Բեռնաձիեր», «Թախիծ», «Մենք ենք մեր սարերը», «Ծառերը», «Խումհար», «Մեծամոր», «Մեսրոպը», «Մեր վազքը», «Պատիժը» և այլն: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և բազմաթիվ այլ լեզուներով:
Հրանտ Մաթևոսյանի կինոսցենարներն են «Մենք ենք մեր սարերը», «Աղքատի պատիվը», «Տերը», «Աշնան արև», «Օգոստոս» և այլն: