տուն Հասարակություն Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թումանյան է կարդացել

Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թումանյան է կարդացել

234
0

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է այցելել սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հրանտ Թոխատյանը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար կարդացել է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը: Հանդիպման ընթացքում դերասանը զրուցել է նաև երեխաների հետ և կենտրոնի խաղասենյակին նվիրել «Արդիբուք»: