տուն ժամանց Շոու-բիզ Հրանտ Թոխատյանը զանգահարում է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Հրանտ Թոխատյանը զանգահարում է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

130
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մարտի 8-ին նվիրված տոնական համերգ: Համերգը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգի կազմակերպիչները՝ նախքան միջոցառման սկիզբը, դահլիճ մտնող կանանց հարցնում էին, թե հայտնի որ տղամարդկանցից նրանք կուզեին լսել տոնական շնորհավորանք: Հարցման արդյունքում ընտրվել էին ամենից հաճախ նշված 10 անունները, որոնց համերգի ընթացքում պետք է զանգահարեր հաղորդավար Հրանտ Թոխատյանը: Կանայք նշել էին Արթուր Ութմազյանի,  Լեւոն Մալխասյանի, Գերորգի Պողոսյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Պարույր Հայրիկյանի, Դավիթ Հակոբյանի եւ մի քանի այլ տղամարդկանց, ինչպես նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի անունը:

Հրանտ Թոխատյանը զանգահարեց ընտրված բոլոր տղամարդկանց, որոնցից մի քանիսը նույնիսկ չպատասխանեցին, ինչից պարզ դարձավ, որ նախապես ոչ ոքի չէին զգուշացրել: Երբ եկավ Սերժ Սարգսյանին զանգահարելու պահը, Հրանտ Թոխատյանը առաջին տիկնոջից ճշտեց վերջինիս համարը եւ բարձրախոսով զանգահարեց այդ համարով: Դահլիճում հավաքաված կանայք շունչները պահած սպասում էին նախագահի պատասխանին: Վերջիններիս զարմանքին չափ չկար, երբ զանգին պատասխանեց երիտասարդ մի կին: Մի պահ դահլիճը սառեց, եւ միայն րոպեներ անց բոլորը հասկացան, որ հեռախոսազանգին պատասխանել է նախագահի քարտուղարուհին:

Նախագահ Սերժ Սարգսյանը բավականին ջերմ ողջունեց հաղորդավար Հրանտ Թոխատյանին եւ սիրով շնորհավորեց դահլիճում ներկա  կանանց:

Մարիամ Մարգարյան