տուն Տնտեսական Հրանտ Բագրատյանի նախաձեռնություններին կառավարությունը բացասական եզրակացություն տվեց

Հրանտ Բագրատյանի նախաձեռնություններին կառավարությունը բացասական եզրակացություն տվեց

302
0

Կառավարությունը այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին: Դրանցից առաջինը վերաբերում էր բանկերի կողմից արտարժույթով վարկեր տրամադրելուն: Պատգամավորն առաջարկում էր արգելել բանկերի կողմից արտարժույթով վարկեր տրամադրելը: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ասաց, որ սպառողական վարկերը արդեն իսկ տրամադրվում են միայն դրամով, իսկ բիզնես վարկերը արտարժույթով տրամադրելը արգելելը «տնտեսության վրա շատ մեծ բացասական ազդեցություն կունենա»: Ըստ Ֆինանսների նախարարի` կարգավորման դաշտը այսօր այնպիսին է, որ չի խրախուսում արտարժույթով բիզնես-վարկերի տրամադրումը: Սակայն բանկերը միջոցներ ներգրավում են նաև արտարժույթով (ավանդների զգալի մասը արտարժույթով է), ուստի որոշման ընդունումը նպատակահարմար չէ:

Հ. Բագրատյանի մյուս նախագիծը վերաբերում էր նրան, որ Հայաստանում արգելվի արտարժույթով գնանշումներ իրականացնելը: Դավիթ Սարգսյանը նշեց, որ գործող օրենքով արդեն իսկ արգելվում է արտարժույթվ գնանշումը, խախտման դեպքում՝ կան և կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ, ուստի նման նախագծի ընդունումը ավելորդ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here