տուն Լուրեր Հրանտ Բագրատյանը գրագողությու՞ն է կատարել

Հրանտ Բագրատյանը գրագողությու՞ն է կատարել

97
0

arm135305742678

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանե Հակոբյանը մեղադրում է ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ:

Նա նշում է, որ 2005-ին հաստատված հեղինակային իրավունքով տպագրել է գիտության, հանրակրթության եւ բարձրագույն կրթության վերաբերյալ իր ծրագիրը:

«Իմ ծրագրից տոտալ գրագողություն է իրականացրել Հրանտ Բագրատյանը եւ Հարություն Կարապետյանը, որ 1997-ին եղել է էկոնոմիկային փոխանախարար: 2011-ին Հրանտ Բագրատյանը եւ  Հարություն Կարապետյանը երիտասարդական գիտական շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրել էին մի ծրագիր, որի հեղինակները, գրել էին, որ իրենք են: Դա մի ծրագիր է, որը copy-paste տարբերակով վերցված է իմ գրքից»,-ասում է Մանե Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Ըստ նրաˋ «գողացված ծրագիրը»  վերնագրված է եղել, որպես ՀԱԿ-ի   ՀՀ գիտության ոլորտի համակարգային փոփոխման ծրագիր:

«Գրագողությունը տեղի է ունեցել ՀԱԿ սահմաններում, այն ուղեկցվել է խմբակային խարդախությամբ:  Գրագողությունը Հրանտ Բագրատյանի եւ Հարություն Կարապետյանի կողմից եղել է 2010-ի սեպտեմբերին»,-ասում է Հակոբյանը:

Իր հեղինակային իրավունքի խախտման պատճառով Մանե Հակոբյանը դիմել է  նաեւ դատարան, որի արդյունքում դատարանը վճիռ է կայացրել, որ տեղի է ուեցել նյութերի անբարեխիղճ օգտագործում:

«Հրանտ Բագրատյանը նույնպես ընդունել է, որ գրագողություն է կատարել: Ես փրկել եմ իմ ծրագիրը: Ես թույլ չեմ տա, որ իմ ծրագիրը դառնա ՀԱԿ ծրագիր»,-ասաց Հակոբյանը: