տուն Լուրեր Հրանուշ Հակոբյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, բայց չգիտի. Պատմաբան

Հրանուշ Հակոբյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, բայց չգիտի. Պատմաբան

91
0

yaaa

Պատմաբան Գևորգ Յազիճյանը հակասահմանադրական է համարում այն, որ Սփյուռքի նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայերի զինվորական ծառայությունից ազատելու համար:

«Կառավարությունը իրավունք չունի որոշումով շրջանցել որևէ օրենք: Ես ամոթ եմ զգում նաև այդ երիտասարդների համար: Ես նրանց անունները առաջին անգամ եմ լսում: Գոնե լիբանանահայերին ես լավ եմ ճանաչում: Ի՞նչ ծառայություններ է նա մատուցել: Հակոբյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, բայց չգիտի, որ Սահմանադրությունը ավելի բարձր է, քան իրավական այլ նորմեր: Սա առաջին դեպքը չէ, երբ խախտվում է Սահմանադրությունը»,- ասում է նա:

Կան տեսակետներ, որոնց համաձայն՝ պետք է գործեն բացառություններ, օրինակ, բալետի պարողը կամ ջութակահարը չպետք է ծառայի:

Մշակութաբան Սամվել Կարապետյանը կարծում է, որ ամեն հարց պետք է դիտարկել հայրենիքին շահավետ լինելու տեսանկյունից: Եթե մեկը հանճարեղ մեկն է, որ պետք է մասնակցի միջազգային մի մրցաշարի ու ներկայացնի հայրենիքը՝ պետք է ընդառաջել: