Նրանք, ում գործը գտնվում է դատաքննության փուլում, կարող են հրաժարվել համաներումից, իսկ ում նկատմամբ արդեն կա կայացված դատավճիռ` չեն կարող: Այս մասին այսօր ասաց Հրայր Թովմասյանը` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Հիշեցնենք, որ և՛ Բուդաղյանը և՛ Տիգրան Առաքելյանը հայտարարել էին, որ հրաժարվելու են համաներումից: Նախարարը ասաց, որ երկուսի գործն էլ այս պահին դատաքննության փուլում է: