տուն Քաղաքական Հայաստան Հրայր Թովմասյանն այժմ ՍԴ 7 դատավորների հետ իր աշխատասենյակում ինչ-որ քննարկում է...

Հրայր Թովմասյանն այժմ ՍԴ 7 դատավորների հետ իր աշխատասենյակում ինչ-որ քննարկում է անում. ArmDaily.am

395
0

ArmDaily.am-ին հասած տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այժմ ՍԴ 7 դատավորների հետ իր աշխատասենյակում ինչ-որ քննարկում է անում, որին չեն մասնակցում ՍԴ դատավորներ Արման Դիլանյանը եւ Վահե Գրիգորյանը։

Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամները քննարկում են Ռոբերտ Քոչարյանի գործով հուլիսի 7-ին կայանալիք նիստի օրը փոխելու հարցը. «Խնդիրն այն է, որ ՍԴ նախագահն ու դատավորները փորձում են ամեն ինչ անել՝ մինչեւ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը Քոչարյանի գործով որոշումը հրապարակելու համար»,- գրել է կայքը:

Տեղեկացնենք, որ ՍԴ անդամներից Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրանտ Նազարյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը հայտարարել են` իրենց անհանգստացնում են ՍԴ-ի հետ կապված իշխանության գործողությունները: Ուշագրավ է, որ այս հայտարարությանը, բացի Վահե Գրիգորյանից, չի միացել նաև ՍԴ մեկ այլ անդամ՝ Արման Դանիելյանը: