ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Մեր բազմաթիվ զանգերին՝ հասկանալու՝ որքանով է լուրը համապատասխանում իրականությանը, ԱԱԾ-ից ոչ ոք այդպես էլ չարձագանքեց: