տուն Հասարակություն Իրավական Հրայր Թովմասյանի հարցաքննությունը հետաձգվել է

Հրայր Թովմասյանի հարցաքննությունը հետաձգվել է

285
0
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունն այսօր՝ դեկտեմբերի 30-ին չի կայանա, հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նման միջնորդություն է էր ներկայացրել Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը՝ որպես պատճառաբանություն նշելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում եւ բացակայում է հանրապետությունից։
Հիշեցնենք, դեկտեմբերի 27-ին, ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։
ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ հրաժարվել է ցուցմունք տալ։
 
Նա լրագրողների հետ զրույցում ասե էր, որ մեղադրանք առաջադրելն իր համար անակնկալ չէր, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնվի։