տուն Լուրեր Բլոգ Հրայր Թովմասյանի դուստրը եւս կրթաթոշակ է ստացել. Աննա Հակոբյանի պարզաբանումը

Հրայր Թովմասյանի դուստրը եւս կրթաթոշակ է ստացել. Աննա Հակոբյանի պարզաբանումը

168
0

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։

Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը:

Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, եւ հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։

Լուսանկարում՝ Մերի Թովմասյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի ավարտական միջոցառմանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here