Հրայր Թովմասյանի դուստրը՝ Գոհար Թովմասյանը, ԱԱԾ-ի վարչական շենքի հարակից տարածքում է: Լրագրողներին ասել է, որ սպասում է քրոջ հարցաքննության ավարտին, որից հետո պետք է բացատրություն տալու համար ինքը ներկայանա ԱԱԾ: Թե ինչու են նրան կանչել, Գոհար Թովմասյանը չգիտեր։
Գոհար Թովմասյանը չցանկացավ մեկնաբանել իրենց ընտանիքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: «Ամեն ինչ բոլորի համար ակնհայտ է, ճնշված չեմ»,- ասաց Գոհար Թովմասյանը: