տուն Քաղաքական Հայաստան Հրայր Թովմասյանը չունի այն լեգիտիմությունը, որն ունի այսօրվա ՀՀ-ի ընտրված իշխանությունը. Վահագն...

Հրայր Թովմասյանը չունի այն լեգիտիմությունը, որն ունի այսօրվա ՀՀ-ի ընտրված իշխանությունը. Վահագն Հովակիմյան

348
0

Խորհրդարանական ճեպազրույցները մեկնարկել են. «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ:

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ Հրայր Թովմասյանը երբեք չի կարող գործադիր իշխանության կամ մեկ այլ պաշտոնյայի հետ հավասարը հավասարի պես խոսել. «Երբ որ ասում ենք իշխանության լեգիտիմություն, դա հենց այնպես բառ չէ: Իշխանությունը պատկանում է ժողովրդին… Հեղափոխությունն այն ազդակն է, որ մինչ այդ ժողովրդի իշխանությունը զավթված է եղել… Հրայր Թովմասյանը չունի այն լեգիտիմությունը, որն ունի այսօրվա Հայաստանի ընտրված իշխանությունը»: