տուն Քաղաքական Միջազգային Հրաձգություն կանադական Նոր Շոտլանդիա նահանգում․ կան զոհեր

Հրաձգություն կանադական Նոր Շոտլանդիա նահանգում․ կան զոհեր

283
0

անադական Նոր Շոտլանդիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 51-ամյա զինված տղամարդու հրաձգության մեջ կասկածանքով, որի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, հաղորդում է Reuters-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել ափամերձ Պորտապիկ քաղաքում՝ նահանգի մայրաքաղաք Գլիֆաքսից շուրջ 130 կմ հեռավորության վրա։ Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայտնի է, որ կասկածյալ Գեբրիել Վորթմանը բերման է ենթարկվել։

Զանգվածային հրաձգությունը բավականին հազվադեպ երեւույթ է Կանադայում, որը հայտնի է զենքի վերահսկողության շուրջ շատ ավելի խիստ օրենքներով՝ ի տարբերություն ԱՄՆ-ի։