տուն Քաղաքական Միջազգային Հրաժարական է տվել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ինքնահռչակ նախագահը

Հրաժարական է տվել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ինքնահռչակ նախագահը

140
0

pic_c25d1b1801bcd3939d4c410e1e69f705

Այսօր հրաժարական է տվել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախագահ Միշել Ջոտոդիան : Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Ջոտոդիան նախագահ է դարձել 2013 թվականի մարտին պետական հեղաշրջման արդյունքում: Նախորդ նախագահ Ֆրանսուա Բոզիզեն լքել է երկիրը` տեղափոխվելով արտասահման: Մինչ նախագահ հռչակվելը, Ջոտոդիան ղեկավարում էր ապստամբական «Սելեկա»խմբավորումը:

Ջոտոդիան իսլամ է դավանում, և նրա կողմից կազմակերպված հեղաշրջումից հետո շատացան բախումները քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Անցած տարվա դեկտեմբերից այս բախումների զոհ է դարձել ավելի քան 600 մարդ: Իսկ ՄԱԿ-ը միջազգային խաղաղապահ զորքեր մտցրեց այդ հանրապետություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here