Իրավիճակը գնահատում են որպես ողբերգալի. շատ վատ է այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին բանակում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին:
«Երեկ նիստ է եղել, մանրամասն քննարկումներ են եղել, և ես վստահ եմ, որ այդ նիստին հաջորդելու են կոնկրետ քայլեր, ինչը պետք է բերի դրական տեղաշարժի: Եթե որևէ տեղ որևէ կորուստ ենք ունենում, նշանակում է՝ ինչ-որ տեղ հապաղել ենք, բայց նաև չի կարելի տրվել էմոցիաներին և անտեղի քայլեր անել, որոնք կարող են ավելի վատ անդրադառնալ բանակի վրա: Բանակ-հասարակություն տարանջատում չպետք է լինի և չի լինի: Իսկ բոլոր այն մարդիկ, որոնք այդ ուղղությամբ խոսակցություններ են տանում, նրանք ամենավատ ծառայությունն են մատուցում ՀՀ անվտանգությանը»,- ասել է Պողոսյանը: