Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանը և նույն քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Այվազանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի գերեզմանատանը Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Հ-ն ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից փորձել է ինքնասպանություն գործել։
Այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Ոստիկաններն ու քննիչները վիրավորի տատու և պապու գերեզմանում հայտնաբերել են Յու. Հ-ի անվամբ հաշվառված «Իժ-18» տիպի մեկփողանի 32 մմ տրամաչափի որսորդական հրացանը։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: