տուն Հասարակություն «Հրազդան» ՔԿՀ ծառայողները տանիքի վրա թմրամիջոցի հաբ են հայտնաբերել

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները տանիքի վրա թմրամիջոցի հաբ են հայտնաբերել

195
0

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուն ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հիմնարկի տանիքի վրա սեպտեմբերի 30-ի ժամը 09:30-ի սահմաններում նկատել է կասկածելի փաթեթ, որի միջից հայտնաբերվել է թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 1 ամբողջական դեղահաբ: Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը տանիքի վրա հայտնվել է պարսատիկի միջոցով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here