ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում հոկտեմբերի 13-ի ժամը 19:50-ի սահմաններում և 14-ի ժամը 14:15-ի սահմաններում նկատել են դրսից նետված կասկածելի առարկաներ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել է թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։