ԱՄՆ-ում երկու մետր երկարություն ունեցող ալիգատորը փորձել է ներխուժել Ապոպկա քաղաքի (Ֆլորիդա նահանգ) Walmart խանութ:
Հսկա կենդանուն նկատել են խանութի այցելուները. այն փորձել է խանութ մտնել ավտոմատ բացվող դռներից: Շուտով խանութի անվտանգության աշխատակիցները արգելափակել են դրանք:
Դեպքի վայր են շտապել ոստիկանությունը և վայրի բնության մասնագետները, սակայն չեն կարողացել որսալ ալիգատորին: Ականատեսների համոզմամբ՝ կենդանու երկարությունը հասնում էր մոտ 6 ֆուտի (1,83 մետր):