Հռոմի Ֆյումինչինո օդանավանայանում ավելի քան 150 միջազգային և ներքին չվերթ չեղյալ է հայտարարվել 24-ժամյա գործադուլի պատճառով: Օդանավակայանի ադմինիստրացիան փորձում է առաջին իսկ հնարավոր չվերթով ուևորներին տեղ հասցնել:
Նմանատիպ իրավիճակ է նաև Միլանի և Լինատեի օդանավակայաններում, սակայն այստեղ ղեկավարությանը հաջողվել է անհարմարություններից խուսափել, քանի որ չվերթների հետաձգման մասին նախապես էր հայտարարվել:
Արհմիությունների կողմից կազմակերպված և ամբողջ օրն ընթացող բոլոքի ցույցերի մասնակիցները հիմնականում տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ են: