Վատիկանի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած նրան, որ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակ է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այդ տարածաշրջան կտարելիք այցի ժամանակ չի օգտվելու զրահապատ մեքենայից, և խնդրել է տրամադրել սովորական ավտոմեքենա` «մարդկանց մոտ լինելու համար»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Քանի որ Ֆրանցիսկոսի այցի ժամանակ, որը կայանալու է մայիսի 24-26-ը, նախատեսված է նաև միջկրոնական երկխոսություն, ապա պապին ուղեցելու են նաև րաբբին և մուսուլման առաջնորդը: Այցի ընթացքում Հռոմի պապը կայցելի Հորդանան, Պաղեստին և Իսրայել: Բացի այդ, Ֆրանցիսկոսը պահանջել է տրամադրել բաց «պապամոբիլ»: