Շաբաթ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է կալաբրիական մաֆիայի սիրտ Նդրանգետի եւ հայտարարել, որ մաֆիայի բոլոր անդամները ավտոմատ կերպով հեռացվում են եկեղեցուց։
Կալաբրիայի Կասանո ալո Իոնիո քաղաքի առաջին անվամ իտալական թերթերի առաջին ղջերում հայտնվել է այս տարվա հունվարին, երբ տեղի մաֆիայի անդամների միջեւ փոխհրաձգության ժամանակ սպանվեցին երեքամյա Նիկոլա Կամպոլոնգոն եւ նրա պապը։
Այս շաբաթ քաղաքը նորից հայտնվեց միջազգային նորություններում։ Որպեսզի հանդիպեր տղայի ընտանիքին, Պապն այցելել է Կասանո ալո Իոնիո։ Նա որոշ ժամանակ անցկացրել է Կամոպոլոնգոյի ընտանիքում, այցելել տեղի բանտը եւ, վերջապես պատարագ է անցկացրել բաց երկնքի տակ, ինչի ժամանակ մի քանի կոշտ արտահայտություններ է արել կալաբրիական Նդրանգետի եւ իտալական հանցագործ խմբավորումների հասցեին։