Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշում է կայացրել՝ հոգևորականներին շնորհել միայն մեկ պատվավոր տիտղոս` Նորին սրբության կապելանուս։ Այն շնորհվելու է 65 տարին լրացած հոգևորականներին: Տեղեկացնենք, որ կապելանուսը հոգևորական է, ով բացի այդ, զբաղեցնում է նաև աշխարհիկ պաշտոն։
Հռոմի պապի որոշմամբ, չեղյալ են հայտարարվել մյուս երկու` Առաքելական պրոտոնարիուսի և պրելատուսի տիտղոսները: Այն հոգևորականները, ովքեր արդեն ստացել են այս երկու տիտղոսները, դրանցից չեն զրկվի: «Մենք մոտենում ենք առաքելական ժամանակաշրջանի եկեղեցու մաքրությանը»,- ասել է Լեհաստանի եպիսկոպոսարանի մամուլի քարտուղար Յոզեֆ Կլոխը` մեկնաբանելով Հռոմի պապի այս որոշումը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: