KAI գործակալությունը հայտնել է, որ Twitter-ում Հռոմի պապի հետևողների թիվը հասել է մոտ 10 միլիոնի: Այսպիսով, նա շրջանցել է ամերիկյա խոշորագույ լրատվական պարբերականներից New York Times-ին (9,8 մլն հետևող), ինչպես նաև Դալայ Լամային` 7,9 մլն:
Հռոմի պապի հրապարակումներն արվում են 9 լեզուներով` լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, լեհերե և արաբերեն, որոնցից ամենաակտիվն իսպաներենն է` ավելի քան 4 միլիոն, մոտ 3 միլիոն հետևորդ ունի անգլերենով էջը: