Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ Վատիկանում ֆինանսական կոռուպցիա կա։ Նա ասել է, որ Վատիկանում տեղի ունեցած կոռուպցիայի դեմ ընթացող ներքին հետաքննությունը «ցույց կտա՝ նրանք մեղավոր են, թե ոչ»՝ տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Կոռուպցիա կա, դա պարզ է: Հարցաքննություններից հետո մենք կտեսնենք, որ նրանք մեղավոր են, թե ոչ: Տգեղ բան է, եւ հաճելի չէ, որ դա տեղի է ունենում Վատիկանում»,- ասել է Ֆրանցիսկոսը Ճապոնիայից վերադառնալուց առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հռոմի պապը լրագրողներին ասել է, որ Վատիկանում հետաքննություն է անցկացվում պարզելու Հռոմի պապի բարեգործական հիմնադրամի ծախսերը, որը շքեղ սեփականություն է գնել Լոնդոնի կենտրոնում, ինչը բոլորովին պարտադիր չէր, եւ դա բարեգործական միջոցների չարաշահում է։
«Ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել սկանդալ։ Նրանք կեղտոտ բաներ արեցին»,- ասել է Հռոմի պապը, հավելելով, որ գոհ է հետաքննության ընթացքից: