Հռոմի պապ Ֆրանցիսկոսի միկրոբլոգը Twitter-ում ավելի շատ հետևորդ ունի, քան ամերիկյան New York Times պարբերականը (9,8 մլն հետևորդ) և Դալայ-Լաման (7,9 մլն հետևորդ): Հռոմի պապին հետևում է Twitter-ի 10 միլիոն օգտատեր:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձները Twitter-ում հասանելի են ինը լեզուներով՝ լատիներեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, լեհերեն և արաբերեն:
Ամենաշատ հետևորդներ ունի իսպաներեն տարբերակը. դրան հետևում է Twitter-ի չորս միլիոնից ավելի օգտատեր: