Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ կոչ անելով միավորվել և մասնակցել միասնական աղոթքին, որը տեղի կունենա վաղը կեսօրին: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:
«Եկեք միավորվենք: Հրավիրում եմ բոլոր քրիստոնյաներին մարտի 25-ի կեսօրին իրենց միասնական ձայնն ուղղելու դեպ երկինք՝ արտասանելով «Հայր մերը»»,-նշել է նա: